«Սպեցիայի» և Անգոլայի հավաքականի հարձակվող Մբալա Նզոլան միացել է «Ֆիորենտինային», հայտնում է Ա Սերիայի ակումբի կայքը։
Տրանսֆերի մանրամասները կողմերը չեն հայտնել։
Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո:
Նզոլան «Սպեցիայի» կազմում անցկացրել է 77 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Անգոլայի հավաքականի կազմում անցկացրած 6 խաղում նա 2 գոլ ունի իր ակտիվում։