Իտալիայի հավաքականը չկարողացավ նվաճել Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության ուղեգիրը. սա կլինի Աշխարհի երկրորդ առաջնությունն անընդմեջ առանց իտալացիների: Այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն։
«Ոչ ոք այս ամենը չէր պատկերացնի Եվրոպայի առաջնությունում Իտալիայի հավաքականի հաղթանակից հետո։ Կներեք, բայց սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան տարօրինակ է ֆուտբոլը»,- ասել է Տիտեն մամուլի ասուլիսի ժամանկ։
Նշենք, որ Բրազիլիայի հավաքականն այժմ «Յուվենտուսի» մարզաբազայում պատրաստվում է Աշխարհի առաջնությանը։
Բրազիլիայի հավաքականը Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունում հանդես կգա նույն խմբում Սերբիայի, Շվեյցարիայի և Կամերունի հավաքականների հետ։
🏆 Խմբերի անոնս
A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարանջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը
D խումբ․ ֆրանսիացիները՝ 60 տարվա ռեկորդի, Դանիան՝ սենսացիայի հետևից