Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բետիսը» ընդունել էր «Սելթիկին» ու 4-3 հաշվով հաղթանակ տարավ։
Մինչ 32-րդ րոպեն «Սելթիկը» հաղթում էր 2-0 հաշվով, սակայն տանտերերը չհանձնվեցին ու կամային հաղթանակ տարան՝ խփելով 4 գոլ, որի դիմաց հյուրերը խաղավարտին ևս մեկ գոլ կարողացան հեղինակել։
Միաժամանակ ընթացող խաղում «Գալաթասարայը» նվազագույն հաշվով հաղթեց «Լացիոյին»։
Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Բայեր»-«Ֆերենցվարոշ»` 2-1
«Ցրվենա Զվեզդա»-«Բրագա»՝ 2-1
Զագրեբի «Դինամո»- «Վեսթ Հեմ»՝ 0-2
«Լոկոմոտիվ»-«Մարսել»՝ 1-1
«Միտլյուլենդ»-«Լուդոգորեց»՝ 1-1
«Ռապիդ»-«Գենկ»՝ 0-1