Ավարտին է մոտենում Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության նախընտրական փուլը։ Երեկ կայացան մի շարք հանդիպումներ։
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Զաքարիա Սանոգոն Բուրկինա-Ֆասոյի հավաքականի կազմում մասնակցել է Հարավային Սուդանի դեմ հանդիպմանը։ Սանոգոն հանդիպմանը մասնակցել է մեկնարկային րոպեներից և փոխարինվել է հանդիպման խաղավարտին։
Բուրկինա-Ֆասոն հաղթել է 1-0 հաշվով, ինչը թույլ է տվել թիմին գլխավորել B խմբի մրցաշարային աղյուսակը և նվաճել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ուղեգիր։