Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության նախընտրական փուլի շրջանակում Ուգանդան հյուրընկալեց Բուրկինա-Ֆասոյին, բայց խաղում գոլեր չխփեցին:
Խաղի 87-րդ րոպեին հյուրերի կազմում փոխարինման մտավ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտան Զաքարիա Սանոգոն:
Այս ոչ-ոքիից հետո Բուրկինա-Ֆասոյի հավաքականը 9 միավորով խմբում առաջատարն է: 8 միավորով Ուգանդան երկրորդն է, Մալավին ունի 7 միավոր, իսկ աղյուսակը 3 միավորով եզրափակում է Հարավային Սուդանը: