Հաղորդվում է, որ «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկին կարող է կարիերան շարունակել «Միլանում»: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:
Խաղացողի գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի համար նոր ակումբ է փնտրում: Բերնարդեսկին ուզում է հեռանալ «Յուվեից», Եվրո-2020-ի նախօրեին ավելի շատ խաղային պրակտիկա ունենալու համար:
Ավելի վաղ Բերնարդեսկիին հավակնում էր «Տոտենհեմը»: