Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիի մոտ հաստատվել է Covid-19, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն ինքնամեկուսացել է, բայց վարակի հետևանքով սիմպտոմներ չունի:
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Բերնարդեսկին մասնակցել է 24 խաղի ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Վաղը, «Յուվենտուսը» կմրցի «Նապոլիի» հետ: