«Յուվենթուսը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է սկսել կազմի մաքրման գործընթաց, հաղորդում է Tuttosport-ը։
Աղբյուրի տեղեկությամբ՝ «բիանկոներիները» ցանկանում են կազմի թարմացման ընթացքում բաժանվել 5 ֆուտբոլիստից։
Թուրինյան ակումբը տրանսֆերի է հանելու Գոնսալո Իգուայինին, Ֆեդերիկո Բերնարդեսկիին, Սամի Խեդիրային, Բլեզ Մաթյուիդիին և Դանիելե Ռուգանիին։
«Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել խաղացողների, որոնք համապատասխանում են թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հայացքներին։