Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան խոսել է «արքայական ակումբի» հարձակվող Վինիսիուսի մասին, ինչպես նաև նշել, թե ինչ պետք է անի բրազիլացին՝ ավելի հաջողակ դառնալու համար։
«Վինիսիուսը նույնպես արժանի է «Ոսկե գնդակին»։ Նա կարողանում է փոխել խաղի ընթացքը։ Երբ «Ռեալը» խաղի ընթացքում կորցնում է իր դիրքը, գնդակը փոխանցում են Վինիսիուսին և նա ամեն ինչ ուղղում է։
Միաժամանակ, պետք է խոսեմ նրա պահվածքի մասին։ Հաճախ նա նյարդայնացած է թվում։ Երիտասարդ Կրիշտիանուն նույնպես մոտավորապես այդպիսին էր, բայց նա արագորեն փոխվեց։
Եթե Վինիսիուսը ցանկանում է լինել Մեսսիի, Զիդանի, Կրիշտիանուի և Խավիի պես, ապա պետք է մի փոքր ավելի հարգալից լինի մրցակիցների և մրցավարների նկատմամբ… Նա պետք է փոխվի։ Բայց եթե խոսում ենք ֆուտբոլի մասին, ապա, իհարկե, նա համար մեկն է»,- գերմանացու խոսքն է մեջբերում Marca-ն։