«Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին բաց կթողնի Ա Սերիայի 3-րդ տուրից հետաձգված՝ «Նապոլիի» հետ խաղը։ Այս մասին հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա կիսապաշտպանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Հիվանդությունն անցնում է առանց ախտանշանների, ֆուտբոլիստը ինքնամեկուսացած է։
Ավելի վաղ կորոնավիրուսով էին վարակվել նաև թուրինցիների պաշտպան Լեոնարդո Բոնուչին և Մերիհ Դեմիրալը, ովքեր բաց էին թողել «Տորինոյի» հետ խաղը (2-2)։
«Յուվենտուս»- «Նապոլի» խաղը կկայանա չորեքշաբթի՝ ապրիլի 7-ին։ Հանդիպման մեկնարկը 20։45-ին է։