Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը կարծում է, որ իր թիմը կարող է հաղթել ԵՎՐՈ-2020-ում։
«Մենք կարող ենք հաղթել Եվրոն։ Մեզ երբեք ֆավորիտ չեն համարում, բայց Պորտուգալիան որակապես բարձրակարգ թիմ է։
Երբ Պորտուգալիան համատեղում է ստեղծարարությունն ու որակը մեզ հաղթելը գրեթե անհնար է։ Հաղթել մեզ շատ բարդ է։ Ունենք բոլոր նախադրյալները լավ Եվրո անցկացնելու համար»,-Սանտուշի խոսքերն է մեջբերում A Bola-ն։
Պորտուգալիայի հավաքականը այսօր ապահովեց տեղը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլում Լյուքսեմբուրգին 2-0 հաշվով հաղթելուց հետո։