«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ՉԼ-ի 4-րդ տուրում «Ատալանտայի» հետ ոչ-ոքիի (1:1) մասին.
«Ֆուտբոլը էմոցիա է: Առաջին խաղակեսի վերջնամասում խփում էինք 2-րդ գոլը և…: Նորմալ է, այսպես էլ է պատահում:
Ընդամենը 1 գոլ ենք բաց թողել մի թիմից, որն ամենաշատն է խփում Ա սերիայում:
Այս մրցաշարում պետք է միշտ գոլ խփել, երբ պահ ունես: Հարցրեք իտալական թիմերին, թե որքան դժվար է խաղալ «Ատալանտայի» դեմ»,- մասնագետի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: