«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ չի դուրս գա, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Բրայթոնի» դեմ խաղում (3-1) Հենդերսոնը դարձել էր գոլի հեղինակ և ծանր վնասվածք ստացել:
«Լիվերպուլը» ժամանակից շուտ հռչակվեց Անգլիայի չեմպիոն այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Սիթին» 1-2 հաշվով պարտվեց «Չելսիին»։ Մերսիսայդցիները 30 տարի անց նվաճեցին երկրի չեմպիոնությունը։