«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Ռեալ Մադրիդ» չկայացած տեղափոխության մասին։ Մադրիդյան թիմը 2018-ին փորձել է գնել լեհ հարձակվողին։
«Այդ ժամանակ շատ խոսակցություններ կային։ «Ռեալը» մեծ ակումբ է, ու իհարկե, ես մտածում էի այդ մասին։ Ես մնացի այստեղ ու ընդհանրապես չեմ ափսոսում դրա համար։
Մենք ընտանիք ենք, ու դա պետք է փարատի յուրաքանչյուր կասկած։ Ես ուրախ եմ Մյունխենում»,-Լևանդովսկիի խոսքն է մեջբերում Sport Bild-ը։
Լևանդովսկին «Բավարիայի» կազմում խաղում է 2014 թվականից։ Նա Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է 34 գոլով։