Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում կայացել է ևս մեկ հանդիպումը: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում «Արարարտ-Արմենիա 2»-ը 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Շիրակ 2»-ի դարպասը:
Երևանյան թիմից 2 անգամ աչքի է ընկել Արտյոմ Ավանեսյանւը, մեկ գնդակ խփել է Արթուր Սերոբյանը, իսկ 11 մետրից չի վրիպել առաջնության լավագույն ռմբարկու Հակոբ Խաչատրյանը:
Այս հաղթանակից հետո երևանյան թիմն ունի 47 միավոր ու հավասարվեց 4-րդ տեղում գտնվող «Սևանին», իսկ «Շիրակը 2»-ը 23 միավորով մնաց 11-րց տեղում: