ՀՖՖ Գործկոմը որոշել է նաև Առաջին խմբի հաջորդ առաջնությունում լեգիոներիների լիմիտի հարցը:
Առաջին խմբի հաջորդ մրցաշրջանից սկսած՝ հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 15-ը պետք է լինեն Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ, իսկ խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 6 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ գործկոմի անդամներին տեղեկացրել է, որ, COVID-19-ի համաճարակի հետ կապված, ՖԻՖԱ-ի կողմից ՀՖՖ-ին տրամադրվելու է դրամաշնորհ: Առաջարկվել է գումարի մի մասն օգտագործել՝ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբներին Հայաստանի առաջնության մասնակցության համար նախատեսված մուտքավճարից ազատելու համար: ՀՖՖ գործկոմը հավանության է արժանացրել այդ առաջարկը և միաձայն քվեարկեց դրա օգտին: