«Ռենոյի» արշավորդ Դանիել Ռիկարդոն հայտնել է, որ կարող է հաղթել Լյուիս Հեմիլթոնին արագ մեքենայով։
«Մեր սպորտում քիչ են լինում հրաշքներ։ Քիչ մարդիկ կան, որոնք ունեն բավարար տաղանդ և ի զորու են հաղթել ամեն օր։ Ֆորմուլա-1-ը բացառություն չէ։ Կան թոփ-աթլետներ․ ես նրանցից մեկն եմ, ով կարող է մարտահրավեր նետել տարբեր մեքենաներով։ Ես այդ էլիտ խմբին եմ պատկանում։
Լյուիսին այն է հատուկ, որ նա հաղթել է տիտղոսը վեց անգամ։ Կարող ենք ասել, որ նա ունի լավագույն մեքենան, բայց դա չի նսեմացնում նրա նվաճումները։ Ես վստահ եմ, որ կարող եմ հաղթել դիմակայությունը Լյուիսի հետ արագ մեքենայով, բայց կարո՞ղ եմ հաղթել ամեն տարի։ Չգիտեմ։ Չի կարելի չհարգել նրա նվաճումները»,-Ռիկարդոյի խոսքն է մեջբերում Autocar-ը։
Վերջին անգամ Դանիել Ռիկարդոն հաղթել է Մոնտե Կառլոյի Գրան-Պրիում 2018 թվականին։