Բրիտանացի ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն այժմ պաշտոնապես դարձել է իտալական Ferrari թիմի ավտոարշավորդը։
Հեմիլթոնի պայմանագիրն իր նախկին Mercedes թիմի հետ ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։
Թիմի 2025 թվականի մրցաշրջանի նոր բոլիդը կներկայացվի Ferrari-ի առանձին շնորհանդեսին։
Շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 19-ին։