Անգլիական «Սթոուք Սիթիի» գլխավոր մարզիչ Մայքլ Օ՛Նիլը վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նախկինում, 50-ամյա մասնագետը 5 անգամ թեստ էր հանձնել և դրանց բոլորի պատասխաններն էլ բացասական են եղել:
Մարզիչն այժմ ինքնամեկուսացված է և հեռավար ճանապարհով է ղեկավարում թիմի մարզումները:
Հիշեցնենք, որ Չեմպիոնշիփի առաջնությունում «Սթոուք Սիթին» զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: