Անգլիական «Բարնլիի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է փորձառու հարձակվող Ջեյմի Վարդիի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ֆուտբոլիստն անգլիական Չեմպիոնշիպում հանդես եկող ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
Վարդիի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը հանդես էր գալիս իտալական «Կրեմոնեզեում», ինչից հետո ամռանը դարձել էր ազատ գործակալ։




























































