Sky Germany-ի տվյալներով՝ «Խետաֆեն» առաջարկ է արել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Ջեյդոն Սանչոյին։
Սանչոն ակումբ չունի հունիսին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո, երբ նրա պայմանագիրը լրացել էր։
«Խետաֆեն», որն արդեն ձեռք է բերել «Ռեալ Մադրիդի» նախկին ավագ Դանի Կարվախալին, փորձում է համոզել Սանչոյին տեղափոխվել Իսպանիա։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը քննարկում է այս առաջարկը՝ գնահատելով, թե որ ակումբն է ամենահարմարը իր կարիերայի այս փուլում։


























































