Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջիորջիո Կյելինի պատմել է Մադրիդի «Ռեալ» ու «Մանչեսթեր Սիթի» չկայացած տեղափոխությունների մասին։
«Երկու անգամ մոտ եմ եղել «Յուվենտուսից» հեռանալուն։ 2010 ու 2011 թվականներին մտածում էի այդ մասին։ Առաջին անգամ «Ռեալն» էր, երկրորդ անգամ՝ «Մանչեսթեր Սիթին»։ Շատ մոտ էի իսպանական ակումբ տեղափոխությանը։ Գործակալս բանակցում էր «Ռեալի» ներկայացուցչի հետ, բայց Մոուրինյուն այդ ժամանակ դեռ նոր էր գլխավորել թիմն ու պահանջել էր իր հայրենակցին՝ Ռիկարդու Կառվալյուին գնել։ «Յուվենտուսում» ուրախ էին, որ կարողացան պահել ինձ։ Մեկ տարի անց հանդիպեցի «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը Միլանում, բայց ոչինչ դուրս չեկավ»,- Կյելինիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։