«Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի ավագ Ջիորջիո Կյելինին խոսել է առաջիկայում մեկնարկող Եվրո-2020-ի մասին։
«Ինձ բախտ է վիճակվել Իտալիայի հավաքականում մի քանի մեծագույն ավագների տեսնել, նկատի ունեմ Բուֆոնին ու Կանավարոյին։ Հավաքականում երիտասարդներին շատ բան պետք չէ ճնշոմը հաղթահարելու համար։ Մենք արդեն մի քանի լուրջ հանդիպում անցկացրել ենք, դա գերազանց փորձ էր, տղաները մեծ նվիրվածություն ցույց տվեցին։
Ավագի պարտականությունները հարկ եղած դեպքում կզիջեմ իմ հավատարիմ թիմակից Բոնուչիին»,-Կյելինիի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն։