«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաստատել է, որ ակումբը կերկարաձգի թիմի ավագ Ջիորջո Կյելինիի հետ պայմանագիրը։
«Կյելինիի հետ պայմանագրի երկարաձգումը խնդիր չէ։ Ծիծաղելի կլինի նրա պայմանագիրն ընդհատել հանուն այն բանի, որ գա պայմանագիր ստորագրելու։ Արձակուրդից վերադառնա ու նոր պայմանագիր կկնքի»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում լրագրող Նիկոլո Շիրան։
Իտալացի վետերանն այժմ ազատ խաղացողի կարգավիճակ ունի, քանի որ պայմանագիրն ավարտվել է հունիսի 30-ին:
Կյելինին, որ շուտով կդառնա 37 տարեկան, ցանկանում է 2 տարվա պայմանագիր և աշխատավարձի բարձրացում: Նախկինում նա ստանում էր տարեկան 3.5 մլն եվրո, իսկ այժմ ցանկանում է ստանալ 5 մլն եվրո: