«Յուվենտուսը» պաշտոնական կայքում հայտարարել է, որ երկարաձգել է թիմի ավագ Ջիորջիո Կյելինիի հետ պայմանագիրը։
36-ամյա պաշտպանի հետ նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով՝ մինչև 2023-ի ամառ։
Կյելինին «Յուվեի» կազմում հանդես է գալիս 2005 թվականից։
Հիշեցնենք, որ Կյելինին դարձավ Եվրոպայի առաջնության եզրափակչի պատմության մեջ ամենատարեց ավագը ՝ գերազանցելով Ջանլուիջի Բուֆոնին, ով Եվրո-2012-ում Իսպանիայի հետ եզրափակչում էր խաղում: