«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բայերի» դեմ խաղի նախօրեին խոսել է մրցակցի մասին։
«Այն, թե ինչպես ենք մենք խաղում, ապացույցն է այն բանի, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք ծարավ ենք գոլ խփելուն և ուզում ենք հաղթել։ Այդպիսի տրամադրությամբ մենք ուզում ենք մոտենալ «Բայերի» դեմ խաղին։
Նրանք գեղեցիկ ֆուտբոլ են խաղում։ Ներկա պահին նրանք շատ արդյունավետ են։ Մենք պետք է որքան հնարավոր է քիչ պահեր թողենք մեր դարպասի մոտ։ Նրանց թիմում արագ ֆուտբոլիստներ կան։ Առաջին խաղում մենք զգացել ենք դա»,-Ֆլիկի խոսքն է մեջբերում մյունխենյան թիմի պաշտոնական կայքը։
«Բայեր» – «Բավարիա» հանդիպումը կայանալու է հունիսի 6-ին և սկսվելու է Երևանի ժամանակով 17։30-ին։