«Ռեալը» պատրաստ է միանալ «Բորուսիա» Դորտմունդի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի համար մղվող տրանսֆերային պայքարին, տեղեկացնում է Goal-ը՝ հղում կատարելով Evening Standart-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը երկար ժամանակ է, ինչ հետևում է 20-ամյա անգլիացու խաղին։ «Ռեալը» դիտարկում է Սանչոյին՝ որպես Գարեթ Բեյլին փոխարինող։
«Բլանկոսները» մտադիր են Բեյլին առաջարկել նոր պայմանագիր, որով կրճատվելու է նրա աշխատավարձը։ Եթե Բեյլը չհամաձայնվի, «Ռեալը» քայլեր է ձեռնարկելու Սանչոյին գնելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» է հետաքրքրված Սանչոյի ծառայություններով։