Միլանի «Ինտերի» չի ցանկանում բաժանվել թիմի հոլանդացի պաշտպան Ստեֆան դե Վրեյից, տեղեկացնում է Sky Italia-ն:
Միլանյան ակումբի ղեկավարները բարձր են գնահատում Դե Վրեյի խաղային որակները և մտադիր են նոր պայմանագիր առաջարկել պաշտպանին:
Նրա գործակալը ՝ Մինո Ռայոյալ շուտով բանակցություններ կվարի «Ինտերի» հետ:
Հաղորդվում է, որ Ռայոլան իտալական ակումբից պահանջում է բարձրացնել 28-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը:
Հիշեցնենք, որ Դե Վրեյի պայմանագիրը «Ինտերի» հետ գործում է մինչև 2023 թվականի հունիսը: