19.07.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Որքան էլ փորձեք կանգնեցնել նրան, միևնույն է՝ սողանցք կգտնի․ Պիկե

    Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

    Ֆեռան Տոռեսը հիասթափված է Բարսելոնայի որոշումից. ինչ է հայտնի

    Մբապեն՝ ԱԱ-ների պատմության լավագույն ռմբարկու դառնալու մասին

    Մեսսիի հուզիչ ուղերձը Իսպանիայի դեմ եզրափակիչից առաջ

    Տուխելը կոտրեց անեծքը. Անգլիայի հավաքականը Մունդիալի մեդալակիր է

    Պատմական շրջադարձ. Մբապեն շրջանցեց Մեսսիին

    🎥📷 Անգլիան 10 գոլանոց խելահեղ խաղում խլեց ԱԱ-2026-ի բրոնզը Ֆրանսիայի ձեռքից

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

        Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

        Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

        🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

        🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

        🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

        🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

        Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Որքան էլ փորձեք կանգնեցնել նրան, միևնույն է՝ սողանցք կգտնի․ Պիկե

            Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

            Ֆեռան Տոռեսը հիասթափված է Բարսելոնայի որոշումից. ինչ է հայտնի

            Մբապեն՝ ԱԱ-ների պատմության լավագույն ռմբարկու դառնալու մասին

            Մեսսիի հուզիչ ուղերձը Իսպանիայի դեմ եզրափակիչից առաջ

            Տուխելը կոտրեց անեծքը. Անգլիայի հավաքականը Մունդիալի մեդալակիր է

            Պատմական շրջադարձ. Մբապեն շրջանցեց Մեսսիին

            🎥📷 Անգլիան 10 գոլանոց խելահեղ խաղում խլեց ԱԱ-2026-ի բրոնզը Ֆրանսիայի ձեռքից

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

                Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

                Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

                🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

                🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

                🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

                🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

                Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ժոզեն գնաց, կեցցե՛ Ժոզեն. 5 կետ Մոուրինյոյի պաշտոնանկության մասին

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Իտալիա, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  24.01.24 / 19:11
                  0

                  Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ իր կարիերայում պաշտոնանկ արվեց։ Այո, հերթական անգամ երրորդ մրցաշրջանը չհասցրեց ավարտին։ Այս ամենում ոմանք կարող են նկատել տրամաբանական շղթա, սակայն «Ռոմայի» պարագայում ամեն ինչ մի փոքր այլ է։

                  Այո, Մոուրինյոյի վերջին 3 հանգրվաններում սեփականատերերը/ակումբի նախագահները փոքր-ինչ տարօրինակ մարդիկ են եղել։ «Յունայթեդում» մինչև հիմա գլուխ չեն հանում՝ ինչպես պետք է վարվել մարզչի հետ, ինչպես պետք է և չպետք է բավարարել նրա պահանջները, «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի տարօրինակությունները ևս բոլորին հայտնի են (պահել Հարի Քեյնին այնքան, որ վաճառվի ավելի էժան գնով, Ժոզե Մոուրինյոյին պաշտոնանկ անել Անգլիայի գավաթի եզրափակիչից առաջ), «Ռոմայի» ղեկավարներն էլ ամերիկացի են, որոնք ավելի լավ գլուխ են հանում կինոարտադրությունից. Ֆուտբոլը նրանց համար զուտ «բզբզալիք» է։ Այդպես «բզբզալով» էլ տուն ուղարկեցին Մոուրինյոյին։ Թե՞ ամեն ինչ լավ էլ տրամաբանական է։ Փորձենք գնալ պատճառների հետքերով։

                   

                  Չիրականացված գաղափարներ ու տրանսֆերային քաղաքականության թերությունները

                  Բոլորը քարկոծում են Ժոզեին այս մրցաշրջանի վատ արդյունքների համար։ Սակայն քչերը գիտեն/կհիշեն, թե ֆինանսական ինչ խնդիրներ է ունեցել «Ռոման»։ Իր վերջին հարցազրույցներից մեկում ակումբի սպորտային տնօրեն Տիագու Պինտուն հայտարարել է, որ ակումբն ուներ կնքած պայմանագրեր մոտ 70 ֆուտբոլիստի հետ, որոնց զգալի հատվածից պետք էր ազատվել և նոր մարզչի համար նոր թիմ հավաքել։ Սակայն դա իրագործեը բարդ էր ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով։ Պայմանները չկատարելու հետևանքով «Ռոման» «ընկավ» սանկցիաների տակ ու ստիպված եղավ հաշտություն կնքել ՈւԵՖԱ-ի հետ։ 2022-ին, Ժոզեի երկրորդ մրցաշրջանում, հրապարակվեց առաջիկա 4 տարվա ֆինանսական պլանը, ինչն ավտոմատ փակեց Մոուրինյոյի տրանսֆերային ախորժակը։ Այո, Ժոզեի հանգամանքով պայմանավորված, «Ռոմա» եկավ նախ Դիբալան, հետո էլ Լուկակուն – մեծ հաշվով առաջին լուրջ ու հնչեղ տրանսֆերը Գաբրիել Բատիստուտայից հետո (ավելի քան 20 տարվա մեջ !!!!)։

                  Ու չնայած այս ամենին, Ժոզեն համաձայնեց օգտագործել «Ռոմայի» ակադեմիայի առավելությունը, մի բան, ինչը պորտուգալացին երբեք, այսպես ասենք, չի սիրել։ Ժոզեն ու Անչելոտտին սիրում են թիմ հավաքել փորձառու ֆուտբոլիստներից, սակայն հռոմեական ակումբի տրանսֆերային խնդիրների պատճառով Ժոզեն նայեց ակադեմիայի կողմ, ու հիմա Նիկոլա Զալևսկին, Էդուարդո Բովեն թիմի հիմնական ֆուտբոլիստներ են համարվում։

                  Այո, Ժոզեն գրեթե բոլոր մեծ թիմերում բողոքել է տրանսֆերից, բայց այս պարագայում, իրոք, չկար հնարավորություն իր ուզած ֆուտբոլիստներին ձեռք բերելու, բայց չէ՞ որ եղածով էլ հնարավոր եղավ հասնել արդյունքի՝ 1 եվրագավաթ, 1 եվրագավաթի եզրափակիչ (խայտառակ մրցավարությամբ) և բարձր տեղեր առաջնությունում։ Մի՞ թե սա բավարար չէր նրան չհեռացնելու համար։ Կարծում եմ՝ բավարար էր։

                   

                  Վատ օրացույց

                  Եվս մեկ հանգամանք, որը կարող է միանգամայն արդարացնել Ժոզեին։ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոմայի» երկրպագուները դարձան իրենց տան մոտակա դեղատան մշտական հաճախորդները, որովհետև անհնար էր առանց «էսկարդի» (սրտի կաթիլներ) հետևել օրացույցին՝ «Ֆիորենտինա», «Բոլոնիա», «Նապոլի», «Յուվենտուս», «Ատալանտա», «Միլան», գումարած գավաթի խաղարկությունում «Լացիոյի» հետ դերբին։ Հաղթել հնարավոր եղավ միայն խնդրահարույց «Նապոլիին», սակայն նման գրաֆիկով ու առանց հանգստի դժվար է խաղալ։ Իսկ առաջիկայում՝ անհամեմատ հարմար օրացույց, որտեղ լուրջ մրցակիցներից միայն «Ինտերն» է, այն էլ սեփական հարկի տակ։ Ու այս արդյունքների համար մարզչին հեռացնելը, մեղմ ասած, կասկածելի որոշում է։ Մանավանդ այն դեպքում, երբ նախորդ մրցաշրջանում նման արդյունքները կարծես թե թույլատրելի էին։ 14 տուրից հետո «Ռոման» 4-րդ տեղում էր, Ժոզեի հեռացման օրը թիմը 4-րդ տեղից հետ էր ընդամենը 5 միավորով, ու առջևում մրցաշրջանի երկրորդ հատվածն էր, որտեղ ամեն ինչ դեռ հնարավոր էր։ Ու՞ր է տրամաբանությունը։ Գտնեք՝ հեռաձայնեք։

                   

                  Տարաձայնությունները

                  Հասանք ամենահամեղ հատվածին։ Բնականաբար, չէր կարող լինել հոդված, որտեղ մենք կխոսեինք Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկության մասին ու այդտեղ տեղ չհատկացվեր կոնֆլիկտներին։ Բոլորն էլ գիտեն, որ պորտուգալացի մասնագետի լեզուն ածելիից սուր է։ Ֆրիդկիններն էլ («Ռոմայի» սեփականատարերերը), հավանաբար, լսել էին դրա մասին, այդ իսկ պատճառով սկզբնական շրջանում դրա վրա ուշադրություն չէին դարձնում։ Սակայն սենտիմենտալ ամերիկացիներին աստիճանաբար սկսեց դուր չգալ Ժոզեի պահվածքը, իսկ նա միացրել էր «դասականը»։ Գրեթե բոլոր ասուլիսներից հետո նա քննադատում էր մրցավարներին՝ սխալ որոշման համար (ի դեպ, երբեմն իրավացիորեն), իսկ հարցազրույցներում ակնարկներով «խայթում» էր սեփականատերերին՝ վատ տրանսֆերային քաղաքականության համար։ Օրինակ, ամռանը մարզումների ընթացքում թիմը համատեղ լուսանկար հրապարակեց, որտեղ կենտրոնում կանգած Մոուրինյոն իր կողքը ազատ տեղ էր թողել՝ ակնարկելով, որ չունի լավ կենտրոնական հարձակվող։ Ու՞մ դուրը կգա նման վերաբերմունքը։

                  Էլ ինչ Ժոզե, եթե չլինեին տարաձայնություններ հանդերձարանում։ Մոուրինյոն տարաձայնություններ ուներ պաշտպան Լեոնարդո Սպինացոլայի («Բոլոնիայից» հետո քննադատությունից նեղացել էր), կիսապաշտպաններ Լորենցո Պելեգրինիի և Ռենատո Սանշեշի հետ (մարզչի խոսքով իրենց «վատ էին պահում»): Սակայն դեկտեմբերին Պելեգրինիի պայմանագիրը երկարաձգվեց։ Սա ակնարկ էր այն մասին, որ Ժոզեի կարծիքը որոշիչ չէր երկարաժամկետ պլանների մեջ։

                  2022 թվականի նոյեմբերին «Սասուոլոյի» հետ ոչ-ոքիից հետո Մոուրինյոն մեղադրեց խաղացողներից մեկին դավաճանության մեջ և ասաց, որ նա պետք է նոր թիմ գտնի՝ առանց այդ խաղացողի անունը նշելու։ Գրեթե անմիջապես պարզ դարձավ, որ դա բողոք էր պաշտպան Ռիկ Կարսդորպի դեմ։ Նա չընդգրկվեց հաջորդ խաղի հայտացուցակում։ Նույնիսկ ֆուտբոլիստների միությունը՝ FIFPro-ն վրդովված էր Ժոզեի կոշտությունից և ակումբին կոչ արեց արդար որոշում կայացնել: Այնուամենայնիվ, հոլանդացին ավելի ուշ վերադարձավ հիմնական թիմ, մինչև ծնկի վնասվածքը նրան նորից դուրս չթողեց կազմից։

                  Ժոզեն հաստատեց, որ կար տարաձայնություն, սակայն ամեն ինչ հարթված է։ Քրիս Սմոլինգի հետ առանձին պատմություն է։ Վերջին անգամ նա խաղացել է սեպտեմբերի 1-ին, որից հետո վնասվածքի պատճառով երկար ժամանակ բաց է թողել, մինչ այժմ խաղադաշտ դուրս չի եկել։ Մոուրինյոն արդեն ասել է, որ Սմոլինգը չի կարողանում խաղալ ցավերով ՝ ակնարկելով, որ խաղացողը ինչ-որ բան թաքցնում է, ինչի պատճառով երկար ժամանակ է պահանջվում ապաքինվելու համար։

                  «Տարբերություն կա ամեն գնով խաղալ ցանկացող քաջերի և նրանց միջև, ում համար մի փոքր ցավը կարող է վախեցնել»,- սրանք Մոուրինյոյի խոսքերն են, որոնք ակնհայտորեն ակնարկում են Սմոլինգին։ Այս «վեճը» շարունակվում է 2016 թվականից, երբ Սմոլինգը չխաղաց «Սուոնսիի» դեմ, և Մոուրինյոն կասկածում էր նրա վնասվածքին: Ու դա այն դեպքում, որ մինչ այդ պաշտպանը «Չելսիի» դեմ ոտքի մատի կրկնակի կոտրվածքով է խաղացել՝ ցավազրկող հաբերի օգնությամբ։ Նույն պատկերը, ըստ Մոուրինյոյի, հիմա է։ Նման պայմաններում հանդերձարանում չի կարող խաղաղություն լինել։ Այո, սա պատճառ էր Ժոզեից ազատվելու համար, բայց ո՞ր հանդերձարանում են թիթեռնիկներ ճախրում։

                   

                  Խաղային ձեռագիրը

                  Ժոզեի հետ «Ռոման» խաղային առանձին ասպեկտներում լավագույնն էր Եվրոպայում։ Կա մի վիճակագրություն, որն ավելի քան տպավորիչ է։ 22/23 մրցաշրջանում «Ռոման» մրցակիցներին հարվածային դիրք հասնելու թույլտվություն տալու տեսանկյունից լավագույնն էր Եվրոպայում՝ 138 փոխանցում (xG-ով 32,90)։ «Սիթին», օրինակ, 154 փոխանցում է թույլ տվել (xG-ով 34,21)։ Սա հնարավոր էր լինում, երբ «Ռոման» ցածր բլոկով էր պաշտպանվում։ 5-3-2 (գրոհելիս 3-5-2) սխեման գերազանց էր ընտրված մրցակցին սեփական կիսադաշտ հրավիրելու և գրոհը հենց տեղում պրեսինգի միջոցով խեղդելու համար։

                  Այո, սա հրաշալի ցուցանիշ է, սակայն «Ռոման» հակադրությունների ու հակասությունների թիմ է, գուցե՝ ամենահակասականն ամբողջ Եվրոպայում։ Մի խաղում թիմը կարող էր գերազանց պաշտպանվել ու սրընթաց գրոհներով «անջատել» ցանկացած թիմի, իսկ հաջորդում՝ դաշտ դուրս գալ «անատամ» ու զինաթափված, ու «Ռոմայի» խաղերին հետևելն ավելի ցավոտ էր, քան բաց աչքերով եռակցմանը նայելը։

                  Ժոզեի զենքերից մեկը ստանդարտներն էին։ «Ռոման» այս հարցում գերազանց է հանդես եկել։ Այս ցուցանիշով էլ է «Ռոման» եղել առաջատար՝ նախորդ մրցաշրջանում ստեղծված պահերի առումով: Բայց դա բավարար չէ լիարժեք առաջընթացի համար։ «Ռոման» լավն էր միայն այն դեպքում, երբ կարող էր պաշտպանվել և հարձակվել տարածության վրա: Այլընտրանքային ցանկացած իրավիճակում թիմի մոտ բացարձակ ոչինչ չէր ստացվում։ Դասական ճգնաժամային սցենարն այսպիսի տեսք ուներ. առաջին կեսը ժամանակի կորուստ է, իսկ երկրորդում փոխարինումների միջոցով Ժոզեն ավելի բաց տարբերակի է անցնում։ Այն ենթադրում է կազմի ավելի համարձակ լրացում: Օրինակ, ձախ եզրն ամբողջությամբ փակում է նոմինալ եզրային հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին։ Լուկակուի կողքին հայտնվում էր երկրորդ հարձակվողը, Դիբալան էլ ստեղծագործում էր ոչ թե հարձակվողների կողքին, այլ նրանց թիկունքում։ Սա երբեմն օգնում էր արդյունքի հասնել: Բայց Ժոզեն երբեք չկարողացավ առաջնային պլան առաջարկել և պատկերը չփոխվեց ոչ մի անգամ։ Սա նրա կառուցած թիմի գլխավոր թերությունն է։

                  Եզրակացություն

                   Ժոզեին առնչվող եզրակացությունն ակնհայտ է. հրաշագո՞րծ էր Մոուրինյոն. այո՛, միանշանակ: «Վաղ» Ժոզեին բոլորը դասում են ֆուտբոլային պատմության լավագույնների շարքին. նրա աշխատանքը թիմերը բարձրացրել է նոր մակարդակի: Բայց հետո այս ամենը մարեց։  Հատկապես «Ռոմայում» կատարած աշխատանքի շնորհիվ հիմա մենք իրավունք ունենք Մոուրինյոյին գնահատել ոչ թե նրա կարիերայի առաջին հատվածի սկզբի անհավանական բարձր նշաձողով, այլ պարզապես վերաբերվել նրան որպես վառ, բայց ոչ բարձրակարգ մարզչի։ Հիմա Ժոզեն բառացիորեն խնդրում է, որ իրեն այսպես ընկալեն։

                  Եթե ​​այդպես է, ապա «սովորական մարզիչ» Մոուրինյոն այս ավելի քան սովորական թիմին հանեց նոր մակարդակի ու արդյունքներ ցույց տվեց՝ եզրափակիչներ եվրագավաթներում և մի փոքր ավելի վատ արդյունք ներքին առաջնությունում (երկու անգամ էլ՝ 63 միավոր. մինչ այդ՝ 68 և 70)։ Սա ձախողում չէ, բայց նաև թիմը այլ հարթություն չտանել է։ Աշախատանքի ընթացքում Մոուրինյոն թիմին հնարավորինս ճանաչելի դարձրեց (որոշ մարդիկ չեն սիրում հակագրոհային ոճը, բայց նույնիսկ նրանք չեն կարող ժխտել, որ թիմն ունի հստակ ձեռագիր): Սովորական մարզչի համար սա լավ ցուցանիշ է: Լինենք օրինաչափ։ Երևի նրան չափազանց դաժան են վերաբերվել. համենայն դեպս, նա արժանի էր մինչև մրցաշրջանի ավարտն աշխատելու:

                  Արձանագրում ենք նաև, որ Ժոզեն մարզչական առումով իսկապես չի կարող մրցել Յուրգեն Կլոպի և Պեպ Գվարդիոլայի հետ։ Խնդիրը նրա ապագայի գնահատման համատեքստում է․ պահանջվող աշխատավարձի և մասսայականության մակարդակով Մոուրինյոն դեռ թոփ մարզիչների մակարդակի է ու դեռ կարող է միջին վիճակագրական թիմում փայլել, կարևորը՝ ակումբի ղեկավարները, ի տարբերություն Ֆրիդկինների, ֆուտբոլից հասկանան։

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #ա-սերիա#եվրոպա-լիգա#ժոզե-մոուրինյո#ինտեր#լուկակու#հենրիխ-մխիթարյան#միլան#ռոմա#ռոմելու-լուկակուԳաբրիել ԲատիստուտաԿոնֆերենցիաների լիգա
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ Ելիմայի գլխավոր մարզիչ

                  17.07.26

                  ԿԼ․ Փյունիկը հաղթում է նաև Երևանում ու դուրս գալիս հաջորդ փուլ

                  16.07.26

                  🎥 ԿԼ․ Ալաշկերտը հաղթեց 11մ հարվածաշարն ու հաջորդ փուլում է

                  16.07.26

                  Ելիմայի ֆուտբոլիստը գնահատել է Ալաշկերտի ուժերն ու խոսել սպասվող ճնշման մասին

                  15.07.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Ո՞վ է կանգնած Արման Ծառուկյանի մեդիա հաջողության հետևում. Դանա Ուայթը փակագծեր է բացում

                  18:20 / 19.07.26

                  Որքան էլ փորձեք կանգնեցնել նրան, միևնույն է՝ սողանցք կգտնի․ Պիկե

                  17:20 / 19.07.26

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19.07.26

                  Նրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա

                  15:19 / 19.07.26

                  Ֆեռան Տոռեսը հիասթափված է Բարսելոնայի որոշումից. ինչ է հայտնի

                  14:25 / 19.07.26

                  Մբապեն՝ ԱԱ-ների պատմության լավագույն ռմբարկու դառնալու մասին

                  13:21 / 19.07.26

                  Մեսսիի հուզիչ ուղերձը Իսպանիայի դեմ եզրափակիչից առաջ

                  12:20 / 19.07.26

                  Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը

                  11:02 / 19.07.26

                  🎥 RAF 11. Արման Ծառուկյանի անակնկալ պարտությունը և Արսեն Հարությունյանի հերոսական հաղթանակը

                  10:30 / 19.07.26

                  Տուխելը կոտրեց անեծքը. Անգլիայի հավաքականը Մունդիալի մեդալակիր է

                  03:23 / 19.07.26

                  Պատմական շրջադարձ. Մբապեն շրջանցեց Մեսսիին

                  03:17 / 19.07.26

                  🎥📷 Անգլիան 10 գոլանոց խելահեղ խաղում խլեց ԱԱ-2026-ի բրոնզը Ֆրանսիայի ձեռքից

                  03:08 / 19.07.26

                  🎥 ԱԱ-2026. Անգլիան առաջին խաղակեսում ուղղակի ոչնչացնում է Ֆրանսիային

                  01:57 / 19.07.26

                  ԱԱ-2026. Անսպասելի որոշումներ Ֆրանսիա — Անգլիա խաղից առաջ. Քեյնը, Բելինգհեմն ու Դեմբելեն պահեստայինների թվում են

                  00:09 / 19.07.26

                  Փորձում էի համոզել Մբապեին տեղափոխվել Արսենալ. Արսեն Վենգեր

                  23:48 / 18.07.26

                  Այսօր քո վերջին պարն է. Մբապեն հուզիչ կերպով դիմել է Դեշամին

                  23:22 / 18.07.26

                  Գերագուսյանը նորամուտը նշել է Սանդերլենդի հիմնական կազմում

                  22:40 / 18.07.26

                  Սասուոլոյի նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Հայաստանում

                  22:22 / 18.07.26

                  Մի՛ փորձիր քեզնից հերոս ձևացնել. Ագուերոյի կոշտ արձագանքը Լապորտին՝ ԱԱ-2026-ի եզրափակիչից առաջ

                  21:45 / 18.07.26

                  Պոռոն խոստովանել է, որ Մեսսիի դեմ խաղալն անհնար է

                  21:22 / 18.07.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  Կարդալ ավելին

                  💥 ԲԱՑԱՌԻԿ․ Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան

                  20:33 / 03,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ԱԱ-2026

                  Հիմա կարիք չկա մարդկանց բացատրելու՝ որտեղ է Կաբո Վերդեն․ Վոզինյա

                  0:33 / 17.07.26

                  Կարդալ ավելին

                  Կնախընտրեի, որ նրանք հաղթեն ԱՊԼ-ն, քան Օսկար ստանայի․ Թոմ Հոլանդ

                  21:45 / 12.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.