ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլերում ընդգրկված երեք հայկական թիմերն արդեն իմացել են իրենց հնարավոր մրցակիցներին երկրորդ փուլում։
«Ուրարտուն» ընդդեմ «ԴԱԿ Դունայսկա Ստրեդայի» (Սլովակիա)
«Ուրարտուն», հաղթահարելով որակավորման առաջին փուլը, երկրորդ փուլում կմրցի Սլովակիայի «ԴԱԿ Դունայսկա Ստրեդայի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին Սլովակիայում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 31-ին Երևանում։
«Արարատ-Արմենիան» — ընդդեմ «Ունիվերսիտատեա Կլուժի» (Ռումինիա)
«Արարատ-Արմենիան» երկրորդ փուլում կհանդիպի Ռումինիայի «Ունիվերսիտատե Կլուժի» հետ։ Առաջին խաղը կկայանա հուլիսի 24-ին Երևանում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 31-ին Ռումինիայում։
«Փյունիկն» ընդդեմ «Դյորի» (Հունգարիա)
«Փյունիկը» պետք է հաղթահարի որակավորման առաջին փուլում Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին», որպեսզի երկրորդ փուլում մրցի Հունգարիայի «Դյորի» հետ։ Հանդիպումները նախատեսված են հուլիսի 24-ին և 31-ին։



























































