«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալ Կիա Ջուրաբչիան խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։
«Ֆիլիպեն ուզում է մի օր վերադառնալ ԱՊԼ։ Դա կարող է տեղի ունենալ հաջորդ տարի, կամ էլ ոչ։ Մենք դեռ ոչինչ չենք քննարկել։
Կոուտինյոյի ապագան Մյունխենում կախված է «Բավարիայից»։ Կցանկանա՞ն նրանք երկարաձգել վարձակալությունը։ Մենք կուզեինք մնալ։ Ունեցել ենք մի քանի խոսակցություն «Բավարիայի» հետ առաջիկա մրցաշրջանի վերաբերյալ»,-գործակալի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոուտինյոն չի տեղափոխվի «Տոտենհեմ», քանի որ վերջիններիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված չէ բրազիլացի կիսապաշտպանով։