«Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ապագան, որի իրավունքները պատկանում են «Բարսելոնային», մնում է անորոշ։
28-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում է «Արսենալը»։ Բայց, ըստ Mundo Deportivo-ի, լոնդոնյան ակումբը չի կարող իրեն թույլ տալ վճարել նրա աշխատավարձը։
Կոուտինյոն շաբաթական ավելի քան 220 հազար եվրո է վաստակում։
Բրազիլացին գործակալներին խնդրել է մինչև օգոստոս չզբաղվել իր ապագայի հարցերով։
Կոուտինյոն «Բավարիայի» կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 23 խաղի, խփել 8 գոլ ու դարձել 6 փոխանցման հեղինակ։