«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծիք է հայտնել «Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Նա երիտասարդ ֆուտբոլիստ է, որը կենտրոնացած է դարպասի վրա ու ցանկանում է գոլեր խփել։ Հոլանդը անհավանական ակտիվություն ունի։ Նա միշտ գոլի ծարավ է, ու չնայած նրան, որ նա իր մարմնով մեծ է, շատ ճկուն է։ Սակայն մենք չպետք է կենտրոնանք միայն նրա վրա։
Ինչ վերաբերում է Լևանդովսկիի հետ համեմատությանը։ Կասեմ, որ Հոլանդը իր առաջին մրցաշրջանն է անցկացնում, այդ իսկ պատճառով դեռևս վաղ է նրանց համեմատելը։ Վերջին տարիներին Ռոբերտը խաղում է ամենաբարձր մակարդակի վրա, բայց Հոլանդը ահռելի տաղանդ ունի»,-Ֆլիկի խոսքն է մեջբերում մյունխենյան թիմի պաշտոնական կայքը։
Վաղը՝ Երևանի ժամանակով 20։30-ին, «Բավարիան» ուժերն է չափելու «Բորուսիայի» հետ։