2005 թվականի մայիսի 25-ին անգլիական «Լիվերպուլը» նվաճեց Չեմպիոնների լիգայի 5-րդ գավաթը։ Ստամբուլում «Միլանի» դեմ կայացած եզրափակիչը շատերի պնդմամբ՝ լիգայի պատմության լավագույն եզրափակիչն է։
Առաջին կեսից հետո Կառլո Անչելոտիի գլխավորած «Միլանը», ոչ ավել ոչ պակաս, 3-0 հաշվով հաղթում էր Ռաֆա Բենիտեսի «Լիվերպուլին»։ «Ռոսոներիների» կազմում աչքի էր ընկել Պաուլո Մալդինին, խաղակեսի վերջում էլ դուբլ էր գրանցել Էրնան Կրեսպոն։
Երկրորդ կեսում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Ընդամենը 6 րոպեում «Լիվերպուլը» հետ բերեց կորցրածը։ 54-րդ րոպեին հաշիվը կրճատեց Սթիվեն Ջերարդը։ Վլադիմիր Շմիցերը 2 րոպե անց խփեց «մերսիսայդցիների» 2-րդ գոլը։ 60-րդ րոպեին Չաբի Ալոնսոն հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Հետխաղյա հարվածաշարում ավելի դիպուկ էին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները՝ 3-2։ Իհարկե, պետք է հիշել նաև «կարմիրների» լեհ դարպասապահ Յեժի Դուդեկին, որը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց ու մեծ դերակատարում ունեցավ իր թիմի հաղթանակում։ «Լիվերպուլը» նվաճեց Չեմպիոնների լիգայի 5-րդ գավաթը։