«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որն այս պահին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում», ամենայն հավանականությամբ ամռանը կվերադառնա մադրիդյան ակումբում:
Ինչպես հայտնում է AS-ը, 21-ամյա ֆուտբոլիստը մտնում է սերուցքայինների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի`հաջորդ մրցաշրջանի ծրագրերում: Նորվեգացին միջմրցաշրջանային հատվածում կվերադարձվի «Ռեալին» և թիմում նոր շանս կստանա:
Էդեգորը «Ռեալ» է տեղափոխվել 2015 թվականին «Ստրյոմգոդսետից» և «Ռեալի» գլխավոր թիմի կազմում միայն 1 հանդիպման է մասնակցել, ինչից հետո մի քանի անգամ վարձակալությամբ տեղափոխվել է: 2017/18 մրցաշրջանում նա հանդես է եկել «Հերենվենում», իսկ հաջորդ մրցաշրջանում`«Վիտեսում», իսկ անցած ամառ տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ»:
Ընթացիկ մրցաշրջանում Մարտինն իսպանական Պրիմերայի 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձե է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: