Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրն ասել է, որ թիմի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարող է բաց թողնել Բունդեսլիգայի 28-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ հանդիպումը, որը տեղի կունենա մայիսի 26-ին:
«Նա միայն 10 օր է մարզվում թիմի հետ: Դա շատ քիչ ժամանակ է: Ես հաստատ չեմ կարող ասել, թե նա կխաղա՞ արդյոք երեքշաբթի օրը », – Ֆավրի խոսքերն է մեջբերում Goal.com- ը:
Սանչոն 2017 թվականից պաշտպանում է «Բորուսիայի» գույները: Այս մրցաշրջանում անգլիացի 20-ամյա կիսապաշտպանը մասնակցել է գերմանական Բունդեսլիգայի 24 հանդիպման, որոնցում խփել է 14 գոլ: