«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը կարող է տեղափոխվել Իտալիա: Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը:
31-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ամռանը: Աղբյուրի համաձայն, «Յուվենտուսը», որը վերջին տարիներին հաճախ է ձեռք բերել ազատ գործակալներ, կարող է օգտվել այս իրավիճակից:
Բրազիլացին վերջերս հայտարարել էր, որ չի կարողանում համաձայնության գալ «Չելսիի» հետ նոր պայմանագրի շուրջ: