«Բորուսիա» Դորտմունդի տնօրենների խորհուրդի ներկայացուցիչ Միխաել Ցորկը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հեռանալու է ակումբից ամռանը։
«Մենք հրաժեշտ ենք տալու Մարիո Գյոտցեին այս ամառ։ Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ ու հարգանքով։ Մարիոն հիանալի տղա է»,-Ցորկի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Գյոտցեն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։