Կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է վերադառնալ Մյունխենի «Բավարիա»: Այս մասին իր Twitter-ում հայտնում է գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկը:
Հաղորդվում է, որ «Բավարիայում» քննարկում էր տեղի ունենում Մարիո Գյոտցեի վերադարձի մասին:
Հիշեցնենք, որ Մարիոն խաղացել է մյունխենյան ակումբում 2013-ից 2016 թվականներին: Գյոտցեն այժմ ազատ գործակալ է: