Գերմանական «Այնտրախտը» նոր պայմանագիր է ստորագրել թիմի ճապոնացի կիսապաշտպան Մակոտո Հասեբեի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հասեբեն մեկ տարի էլ կմնա «Այնտրախտում», ապա կդառնա գերմանական ակումբի պատվավոր դեսպանը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Հասեբեն մասնակցել է 17 հանդիպման:
Ճապոնացին «Այնտրախտ» է տեղափոխվել 2014 թվականին: