Գերմանական «Հերտայի» բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյին հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում, հաղորդում է le10sport.com-ը:
Նշվում է, որ Էդիսոն Կավանիի և Էրիկ Չուպո-Մոտինգի հեռանալը փարիզյան ակումբից անհանգստացնում է թիմի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելին:
Բրազիլացին նրանց փոխարինելու տարբերակներից մեկն է:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Կունյին մասնակցել է 21 հանդիպման ու դարձել ՝ 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: