«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։
Կավանին թիմի հետ չի մեկնել Մադրիդ։ Նա մնացել է Անգլիայում և կշարունակի վերականգնվել վնասվածքից անհատական ծրագրով:
«Ատլետիկո Մադրիդ» — «Մանչեսթեր Յունայթեդ» կկայանա փետրվարի 23-ին: