«Յուվենտուսը» առաջարկ է արել ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանիին: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի համաձայն, ուրուգվայցի հարձակվողը մերժել է թուրինյան ակումբի առաջարկը: Պատճառն այն է, որ ուրուգվայցին Իտալիայում իրեն հոգեհարազատ թիմ է համարում «Նապոլիին», որի կազմում խաղացել է, և չի ցանկանում «Յուվենտուս» տեղափոխվելով զայրացնել նեապոլական ակումբի երկրպագուներին:
Նախկինում հաղորդվում էր, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բենֆիկան»: