«Բոկա Խունիորսը» ցանկանում է անվճար ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանիին: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի համաձայն, արգենտինական ակումբը կփորձի ձեւակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ընթացիկ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսը:
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Կավանին ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»: