Էկվադորյան ֆուտբոլի լեգենդ Էներ Վալենսիան մեքսիկական «Պաչուկայից» տեղափոխվել է «Բոկա Խունիորս»։
36-ամյա հարձակվողը նոր թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Էներն Էկվադորի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 49 գոլ։
Վալենսիան ժամանակին հանդես է եկել նաև ԱՊԼ-ում՝ «Վեսթ Հեմի» ու «Էվերտոնի» կազմում։



























































