Հարավային Կորեայի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում հաղթեց Էկվադորի ընտրանուն։
Հարավկորեական Սուվոնում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, փոխարենը գոլառատ ստացվեց երկրորդ կեսը։ 54-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Օհ Յոն-Գյուն, իսկ 4 րոպե անց շատ գեղեցիկ գոլ խփեց թիմի ավագ Սոն Հին Մինը՝ մրցակցի դարպասը գրավելով տուգանայինից։
Սոնի գոլը՝ ԱՅՍՏԵՂ
Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Լի Դոն-Գյոնը․ «Ուլսանի» կիսապաշտպանը 85-րդ րոպեին փոխարինեց Սոնին, իսկ մեկ րոպե անց արդեն գոլ գրնացեց իր ակտիվում։
Սեպտեմբերի 28-ին հարավկորեացիներն ընկերական հանդիպման շրջանակում կհանդիպեն հարավամերիկյան մեկ այլ հավաքականի՝ Ուրուգվայի հետ։




























































