«Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իտալական ակումբից:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, արգենտինացին կվերադառնա հայրենիք. նա արդեն նախնական համաձայնության է եկել «Բոկա Խունիորսի» հետ: 32-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբին կմիանա անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով: 2025/26 մրցաշրջանում Դիբալան հռոմեական թիմի կազմում մասնակցել է 23 պաշտոնական հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հատկանշական է, որ արգենտինացին Իտալիայում հանդես է գալիս դեռևս 2012 թվականի ամռանից։ Այս երկարամյա հատվածում նա հասցրել է պաշտպանել «Պալերմոյի», Թուրինի «Յուվենտուսի» և մայրաքաղաքային «Ռոմայի» գույները:




























































