Հարձակվող Էդինսոն Կավանին ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Այդ մասին հայտնում է Тodofichajes-ը։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն ներառում է ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը:
Ուրուգվայցու խաղը տպավորել է «կարմիր սատանաների» մարզչական շտաբին, ուստի ակումբի ղեկավարությունը որոշել է ակտիվացնել Էդինսոնի պայմանագրի այդ կետը:
Այս մրցաշրջանում Կավանին անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ խփելով 6 գոլ: