ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027 թթ. խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս լարված ու գոլառատ պայքարում 3:2 հաշվով առավելության հասավ «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացվեց 37-րդ րոպեին, երբ տանտերերի պաշտպան Կաստելո Լյուկեբան դարձավ ինքնագոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Ռիդլե Բակուն վերականգնեց հաշվի հավասարությունը։
Դրանից հետո թիմերը փոխանակվեցին արագ գոլերով. 58-րդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը կրկին առաջ մղեց «քաղաքայիններին», սակայն ընդամենը երեք րոպե անց՝ 61-րդ րոպեին, Անտոնիո Նուսան հաշիվը դարձրեց 2:2։ Հանդիպման վերջակետը 78-րդ րոպեին դրեց անգլիական ակումբի գլխավոր ռմբարկու Էրլինգ Հալանդը՝ հաղթանակ պարգևելով հյուրերին։
Այս տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակած 9 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական, իսկ «ՌԲ Լայպցիգը» 3 միավորով զբաղեցնում է 29-րդ տեղը։
Հաջորդ՝ 5-րդ տուրում երկու թիմերն էլ իրենց հանդիպումները կանցկացնեն նոյեմբերի 24-ին. «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի «Նապոլիի», իսկ «ՌԲ Լայպցիգը»՝ «Լանսի» հետ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը ՊՍԺ-ն է։ Փարիզյան ակումբը տիտղոսը նվաճել է երկու տարի անընդմեջ՝ 2024/2025 մրցաշրջանում և նախորդ խաղարկության եզրափակչում, որտեղ հետխաղյա 11-մետրանոցներով պարտության մատնեց լոնդոնյան «Արսենալին» (հիմնական և լրացուցիչ ժամանակ՝ 1:1, 11մ՝ 4:3)։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































