Գերմանական «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները հայտնվել է Միլանի «Ինտերի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Calciomercato-ն:
Հաղորդվում է, որ այս տրանսֆերը կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Լաուտարո մարտինեսը լքի միլանյան ակումբը:
Գերմանացին արդեն բնակարան է փնտրում Միլան քաղաքում:
Հիշեցնենք, որ 24-ամյա հարձակվողին իր կազմում են ցանկանում տեսնել նաև «Լիվերպուլը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Վերները մասնակցել է 26 հանդիպման ու դարձել ՝ 21 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: